Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Բջջային թերապիա ցրված սկլերոզի բուժման համար. med.news.am

Բջջային թերապիա ցրված սկլերոզի բուժման համար. med.news.am

Նոր Ամերիկյան հետազոտությունը  ցույց է տվել, որ որպես B-բջիջներ հայտնի արյան սպիտակ բջիջներին ուղղված բուժումը կարող է օգնել ցրված սկլերոզով (ՑՍ) մարդկանց:

 

Հետազոտությանը մասնակցել են ցրված սկլերոզի պարբերաբար կրկնվող ձեւով 231 մարդ: Հիվանդության այս ձեւի դեպքում այն ակտիվանում է, ապա դառնում ավելի քիչ ինտենսիվ, եւ հիվանդները կարող են ունենալ ֆունկցիաների մասնակի կամ ամբողջական վերականգնում, հաղորդում է WebMD-ին:

 

Հետազոտողները հիվանդներին տվել են Ofatumumab անվանմամբ դեղամիջոցի ցածր դեղաչափեր եւ անվնաս պլացեբո: Ofatumumab-ը «հակամարմին է B-բջիջների դեմ» եւ դեռեւս հաստատված չէ ցրված սկլերոզի բուժման համար: Հետազոտությունը ֆինանսավորվել է դեղամիջոցի արտադրող GlaxoSmithKline ընկերության կողմից:

 

Հետազոտողները՝ Դարրին Օստինի գլխավորությամբ՝ GlaxoSmithKline-ից, վերլուծել են դեղամիջոցի ազդեցությունը պլացեբոյի հետ համեմատած՝ ուսումնասիրելով 12 շաբաթների ընթացքում գլխուղեղի նոր ախտահարումների քանակը:

 

Թիմը համեմատել է մասնակիցների B-բջիջների քանակը սքանավորմամբ հայտնաբերված գլխուղեղի նոր վնասումների թվի հետ: Չնայած այն բանին, որ բոլոր մասնակիցները առաջին 4 շաբաթների ընթացքում ախտահարումներ են ունեցել, հետազոտությունը ցույց է տվել, որ հակա-B-բջիջների ցանկացած դեղաչափով թերապիա ստացած հիվանդները 4-12-րդ շաբաթների ընթացքում հիվանդության ավելի քիչ ակտիվ ախտանիշներ են ունեցել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. mosclinic.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ